ԿարևորՔաղաքական

Վերջին լուրջ խոսակցությունը եղել է օգոստոսի 10- ին՝ Ստեփանակերտում հայտնել է Սերժ Սարգսյանը

Հայաստանի բոլոր կիսատ գործերը պայմանավորված են Ղարաբաղի իրավիճակով՝ Արցախում մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Եթե մենք այստեղ ձախողենք, ապա ձախողելու ենք բոլոր գործերը Հայաստանում»,­ հանրապետության նախագահի խոսքերն է մեջբերում «Արմենպրեսը»։

Գործակալությունը հայտնում է՝ հենց սրանով է պայմանավորված, որ յուրաքանչյուր տարեվերջին Սերժ Սարգսյանն այցելում է առաջնագիծ, իրականացնում իրավիճակի գնահատում: ՀՀ նախագահի` Արցախում լինելը ուրիշ ոչնչով պայմանավորված չէ, քանի որ առաջնագծում առանձնակի լարվածություն չկա, սակայն բանակցային գործընթաց էլ չկա: «Վերջին լուրջ խոսակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրով տեղի է ունեցել օգոստոսի 10­ին»,- հանդիպման ժամանակ ­ ընգծել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ հանդիպել է դեկտեմբերի 11- ի երեկոյան։ Նախագահի մամուլի գրասենյակից հաղորդագրության համաձայն՝ հանրապետության նախագահը նման հանդիպում ունենալու պատրաստակամություն հայտնել էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպման ժամանակ: Արցախի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ և ԼՂՀ մշակույթի նախարարները:

Նախագահը հանդիպման մասնակիցների խնդրանքով նախ ներկայացրել է ԼՂՀ իր աշխատանքային այցի նպատակը, այցի շրջանակներում ունեցած հանդիպումների, խորհրդակցությունների, ՊԲ պաշտպանական դիրքեր և զորամասեր այցելությունների արդյունքները, ապա պատասխանել մշակույթի գործիչներին հետաքրքրող հարցերին, լսել ոլորտի առանձին խնդիրների վերաբերյալ նրանց մտահոգություններն ու դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ առաջարկությունները:

Կարդացեք նաև

Back to top button