Հաջորդ տարի գերիշխող մոլորակը Սատուրն է լինելու, ինչը նշանակում է՝ մեծ կամք, աշխատասիրություն, պատասխանատվություն ունեցող անձինք են հաջողության հասնելու՝ 2017 թվականի իր կանխատեսումներն է այսօր ներկայացրել աստղաբան, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյան։ Նա նաեւ նշել, որ գալիք տարին վարդագույն աքաղաղի տարի է: Տարին հաջող է լինելու այծի, ձիու, կապիկի, եզի, խոզի տարում ծնվածների համար, նրանց մոտ անպայման հաջողություն է լինելու: Փոխարենը վարդագույն աքաղաղի տարին բացասական կանդրադառնա օձի, վագրի, շան տարում ծնվածների վրա: «Ռադիոլուրն» էլ մեր համաքաղաքացիներից փորձել է պարզել՝ աստղագետները արտադրո՞ւմ են, հուշո՞ւմ, թե՞ ժամանց ապահովում։