Հասարակություն

Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՄԻ պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին Վենետիկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 109-րդ լիագումար նիստի ընթացքում մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի քննարկմանը: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հիմնական նկատառումներին:

Արման Թաթոյանը նիստի ընթացքում նախագծի վերաբերյալ հանդես է եկել հատուկ խոսքով՝ ներկայացրնելով նախագծի հիմնական դրույթները:

Ընդհանուր առմամբ Հանձնաժողովը դրական է գնահատել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծում տեղ գտած կարգավորումները, որոնք ուղղված են հստակեցնելու Պաշտպանի սահմանադրական լիազորությունները և դրանց իրագործման մեխանիզմները, ամրապնդելու Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը, ավելի հստակ կարգավորելու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լիազորությունները և այլն:

Կարդացեք նաև

Back to top button