Հասարակություն

Սիսիան – Գորիս ավտոճանապարհին բուք և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  9-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սիսիան –
Գորիս  ավտոճանապարհին բուք և մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մ:

Սպիտակի, Դիլիջանի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին  և
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներն  սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների
աշխատակիցները  կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման
աշխատանքներ:

ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց
են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդացեք նաև

Back to top button