Հասարակություն

Այսօր ցեղասպանությունների զոհերի հիշատակի միջազգային օրն է

Դեկտեմբերի 9-ին նշվում է մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործության՝ ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը, հայտնում է calend.ru-ն՝   մանրամասնելով, որ օրը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից սահմանվել է 2015թ.՝ Հայաստանի նախաձեռնությամբ:

Աղբյուրը նկատում է, որ դեկտեմբերի 9-ը պատահականության սկզբունքով չի ընտրվել. 1948թ. այս օրը ՄԱԿ-ի ԳՎ-ն ընդունել է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու դրա պատժման մասին կոնվենցիան։

Կոնվենցիայում «ցեղասպանություն» եզրույթը բնորոշվում է որպես «միտումնավոր գործողություն՝ ուղղված որևէ ազգային, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբի ամբողջական կամ մասամբ վերացնելուն»:

Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալով՝ calend.ru-ն նշում է, որ 1915թ. դեպքերը որպես ցեղասպանություն են ճանաչվել բազմաթիվ պետությունների, Եվրախորհրդարանի ու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից:

Աղբյուրը նկատում է, որ ժամանակակից աշխարհում ևս ցեղասպանությունը շարունակում է գլոբալ սպառնալիք մնալ մարդկության համար:

Կարդացեք նաև

Back to top button