Հասարակություն

Կապանի եւ Գորիսի ճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Կապանի ու
Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է,
տեսանելիությունը` 40-50 մ։

Տաշիրի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի տարածաշրջանների ճանապարհներին և
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Նշված ճանապարհներն  սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների
աշխատակիցները  կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման
աշխատանքներ:

ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց
են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդացեք նաև

Back to top button