Քաղաքական

Նախագահն այցելել է Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:

Հանրապետության կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում նախագահները ներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը:

Նույն օրն Արցախի եւ Հայաստանի նախագահները ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել են խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են բանակաշինությանը եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Կարդացեք նաև

Back to top button