Քաղաքական

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է կողմերի քաղաքական կամքից.Լամբերտո Զանյերը

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է կողմերի քաղաքական կամքից»,- հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը՝ Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ:

Նրա խոսքով, ԵԱՀԿ նպատակն է՝ հնարավորություն ընձեռել բանակցությունների համար, սակայն կողմերի գործն է այդ հնարավորությունից օգտվելը:

«Կողմերին անհրաժեշտ է ջանքեր գործադրել որոշում գտնելու նպատակով: Ես ողջունում եմ ԵԱՀԿ դերը այդ հակամարտությունում»,- ասել է Զանյերը:

Պաշտոնյան ընդգծել է, որ ինքը սատարում է Գերմանիաայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի դիրքորոշմանը, որն այսօր ավելի վաղ իր ելույթում ընդգծել էր ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը նոր ազդակներ հաղորդելու անհրաժեշտությունը:

Կարդացեք նաև

Back to top button