
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ՀՀ
միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց
տեղումների եղանակ է:
Տաշիրի, Վարդենիսի, Գորիսի տարածաշրջանների ճանապարհներին և Վարդենյաց
լեռնանցում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ սպասարկող ճանապարհաշինական
ընկերությունները կատարում են մաքրման ու աղով, ավազով մշակման
աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:




