Հասարակություն

ՄԻՊ- ը անհանգստացած է լրագրողի նկատմամբ բռնության փաստով

«Հրապարակ» օրաթերթի լրագրողի և ԱԺ պատգամավորի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունները խիստ անհանգստացնող են: Հուսով եմ բոլոր մանրամասները օբյեկտիվորեն կպարզվեն հնարավորինս սեղմ ժամկետում: Այն կլինի իմ անմիջական ուշադրության կենտրոնում և կներդնեմ բոլոր ջանքերը հետագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ:Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը»,- հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ մեկնաբանելով «Հրապարակի» թղթակցի եւ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջեւ միջադեպը։

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանն այսօր հայտարարել էր, որ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հետ այսօր վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ օրենսդիրը հարվածել է իրեն:

Իր հերթի պատգամավորը հայտարարել է, որ լրագրոն իրեն «պարզագույն խուլիգանի» պես է պահել՝ հարվածելու մասին փաստը ոչ հաստատելով, ոչ հերքելով։

Կարդացեք նաև

Back to top button