ՀասարակությունՍպորտ

Մրցաշար՝ նվիրված Աբգար թագավորին

sonahakobyan

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարան ում այսօր անցկացվել է շախմատի ամենամյա մրցաշար՝ նվիրված Ս. Աբգար թագավորին: Խաղին մասնակցել են քահանաներ, զինվորներ, հաշմանդամություն ունեցող անձինք, թեմի երիտասարդաց միությունների, Երևանի քաղաքապետին կից երիտասարդների հարցերով խորհրդի անդամներ, Երևանի շախմատի դպրոցների, ՀՀ ոստիկանական ակադեմիայի, Ազգային առաջնորդության ինստիտուտի և այլ ուսումնական հաստատությունների սովորողներ: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու աջակցությամբ՝ թեմի երիտասարդաց միությունների անդամները խաղը կազմակերպում են արդեն չորրորդ անգամ: ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ երիտասարդներն արքային վայել խաղի ամենամյա մրցաշարը կազմակերպում են` նպատակ ունենալով վերարժևորել Ս. Աբգար թագավորի հիշատակը: Նա առաջին արքան էր, ով Քրիստոսի երկրային կյանքի ընթացքում ընդունեց Նրան որպես Աստված ու Աստծո որդի։

shakhmat01 shakhmat02 shakhmat03 shakhmat04 shakhmat05 shakhmat06 shakhmat07 shakhmat08

Կարդացեք նաև

Back to top button