
Իրանի հանքարդյունաբերության և առևտրի նախարար Մոհամմադ-Ռեզա Նեմաթզադեն հայտարարել է, որ Իրանը կնպաստի Հայաստանում՝ Մեղրիում ազատ առևտրի գոտու ստեղծմանը՝ հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:
Նշենք, որ Նեմաթզադեն այդ հայտարարությունն արել է՝ Հայաստանի Էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպման ժամանակ Նեմաթզադեն նաև նշել է, որ Իրանն ունի լավ փորձառություն՝ առևտրի ազատ գոտիների ստեղծման հարցում և պատրաստ է կիսել այդ փորձը նաև Հայաստանի հետ: <<Իրանն ու Հայաստանը ունեն տնտեսական և արդյունաբերական հարաբերությունների ընդլայնման >>,- իր խոսքում նշել է Նեմաթզադեն:
Նախարարը նաեւ կոչ է արել կնքել փոխըմբռնման հուշագիր՝ տեխնոլոգիաների և գիտելիքների փոխանակման վերաբերյալ:
Հայաստանի Էկոնոմիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն էլ իր հերթին ողջունել է իրանցի ներդրողների ավանդը հայկական նախագծերում՝ հատկապես հանքարդյունաբերության ոլորտում:




