
ՄԱԿ-ում Միացյալ նահանգների մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, ելույթ ունենալով Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելի նվիրված միջոցառման ժամանակ, արտաբերել է «ցեղասպանություն» եզրը:
Ասոշեյթեդ պրես գործակալությունը գրում է, որ «ցեղասպանությունը վերապրած գրող Էլի Վիզելի ստեղծագործությունը գովաբանող խոսքում Բարաք Օբամայի պատվիրակը Սամանտա Փաուերը, խոսելով մինչ օրս շարունակվող անարդարությունների մաին նշել է հայերի ցեղասպանության ժխտումը»:
Հատկանշական է, որ «ցեղասպանություն» բառը Բարաք Օբամայի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչն օգտագործել է, երբ Օբամային երկու ամսից էլ քիչ է մնացել պաշտոնավարելու:
Հեղինակավոր գործակալությունը հիշեցնում է, որ երկար ժամանակ այդ եզրույցթի օգտագործումնը արգելված է եղել, և այժմ էլ շարունակում է մնալ հիշեցնում, որ փոխարենը ամերիկյան վարչակազմը, այդ թվում նախագահ Օբաման խոսում են զանգվածային կոտորածների և պատմական ողբերգության մասի:
«ՄԱԿ-ում Բարաք Օբամայի դեսպանը ավելի հեռուն գնաց, քան իր բոսը, անվանելով դարասկզբի իրադարձությունները ցեղասպանություն. այս բառերը Թուրքիային զայրացնելու ռիսկեր է պարունակում, այդ երկիրը փորձում է կանխել ցեղասպանության մասին ցանակացած հիշատակում: Թուրքիայի առանցքային դերը որպես ՆԱՏՕ-ում Ամերիկայի դաշնակից ստիպել է ամերիկացի պաշտոնյաներին ծայրահեղ զգուշություն դրսևորել հարյուր տարի առաջ տեղի ունեցածը բնութագրելիս», գրում է պարբերականը:
Հոդվածագրի կարծիքով, այդ բառերը առավել զարմանալի են, հաշվի առնելով Փաուերի կարգավիճակը՝ որպես ԱՄՆ-ն ներկայացնող պետքարտուղարից հետո երկրորդ բարձարաստիճան դիվանագետ, և սա հնչում է որպես թաքնված քննադատություն:
Ի դեպ, անդրադառնալով Փաուերի կողմից ցեղասպանություն եզրի օգտագործմանը, նրա խոսնակ Քրթիս Քուփերն ասել է, որ ցեղասպանությունը հիշատակվել է Վիզելի կյանքն ու գործունեությունը մեծարելու համատեքսում և միտված էր համոզելու մյուսներին՝ անմասն չմնալ անարդարության, զանգվածային կոտորածների և ցեղասպանությունների հանդեպ:
Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոներրը մեկնաբանել է Սամանտա Փաուէրի հայտարարություն նշելով, որ ամերիկյան քաղաքականության մեջ նախորդ դարասկզբի իրադարձությունների վերաբերյալ փոփոխություն չի եղել:
«Նախագահը և վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս վշտակցել են և ճանաճել են մեկուկես միլիոն հայերի կոտորածը որպես պատմական փաստ և շեշտել են, որ այդ փաստի լիարժեք անկեղծ և արդար ճանաչումը բոլորի շահերից է բխում», ասել է Մարկ Թոները:
Associated Press-ը հիշեցնում է նաև, որ Միացյալ նահանգների միակ նախագահը, ով արտաբերել է ցեղասպանություն եզրը եղել է Ռոնալդ Ռեյգանը 1981թվականին:




