
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալի փախուստ են կանխել։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կայքը։
Աշխատակիցները զննության են ենթարկել բնակելի գոտուց դուրս եկող «ԳԱԶել» մակնիշի հացի ավտոմեքենան և թափքի տակից հայտնաբերել փախուստի փորձ կատարող դատապարտյալ Վ. Կ.-ին:
Կատարվում է հետաքննություն:




