
Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ի
դրությամբ, մարդատար ավտոմեքենաների համար բացվել է։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը
տեղեկացնում են, որ ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար
երթևեկությունը նախատեսվում է վերականգնել վաղը՝ դեկտեմբերի 6-ին։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն




