Քաղաքական

Ծառուկյանի վերադարձը բարձրացրել է ընդդիմադիրների շաքարը.Ն.Զոհրաբյան

lusinevasilyan
ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը կմասնակցի առաջիկա քաղաքական գործընթացներին ՝ այսօր խորհրդարանում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Թե ինչ ձևաչափ կունենա այդ մասնակցությունը,  առաջիկայում կմանրամասնի հենց ինքը ՝ Գագիկ Ծառուկյանը՝ հանդես գալով  հրապարակային հայտարարությամբ: Զոհրաբյանը նշել է, որ  ԲՀԿ նախկին առաջնորդը ակտիվ քաղաքականություն է վերադառնում կուսակիցների խնդրանքով, բայց իր որոշմամբ:

Նա վստահեցրել է նաև, որ ԲՀԿ նախկին առաջնորդը, ինչպես և կուսակցությունը,  գործելու են ընդդիմադիր դաշտում:

Նաիրա Զոհրաբյանը տպավորություն  ունի, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը  քաղաքական դաշտում, հատկապես ընդդիմադիր, խուճապ է առաջացրել:

«Ես , իհարկե, հասկանում եմ այդ խուճապը, քանի որ Ծառուկյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն բոլորի սցենարները խառնել է: Քաղաքական շաքարը շատերի մոտ բարձրացել է: Այո,  Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալով բոլոր, առանց բացառության բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերի սցենարները խառնվել են,  և դա փաստ է»:

Կարդացեք նաև

Back to top button