ԿարևորՏնտեսական

Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալը չորս անգամ կավելանա

Իրանի էներգետիկայի նախարարը հատարարել է, որ առաջիկայում Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալը չորս անգամ կավելանա՝ 300-ից հասնելով 1200 մեգավատի: Իրանական Մեհր գործակալության փոխանցմամբ, Իրան-Հայաստան միջկառավարական խոհրդի 14-րդ նիստի բացման ժամանակ, որին մասնակցում է նաև Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանը օրակարգային հիմնական հարցերն են էլեկտրահաղորդման երրորդ գծի Հյուսի-Հարավ միջանցքի, ինչպես նաև՝ Պարսից ծոցից դեպի Սև ծով խողովակաշարի կառուցումը:

Իրանի էներգետիկայի նախարարը նաև նշել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա այցը լավագույն հնարավորությունը կլինի՝ քննարկելու Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ և տնտեսական  երկկողմ համագործակցության զարգացման հարցերը:

Կարդացեք նաև

Back to top button