Հասարակություն

Այսօր Հաշմանդամների միջազգային օրն է

տեղադրված 10.09

լրացված 15.00

sonahakobyan

Որևէ մեկը ապահովագրված չէ հաշմանդամությունից կամ հաշմանդամ երեխայի ծնող դառնալուց. հաշմանդամությունը ողբերգություն չէ, եթե մարդկանց համար ստեղծված են բոլոր պայմանները արժանապատիվ կյանքով ապրելու համար: Այն միջավայրը, որը հարմար է հաշմանդամ մարդուն, հարմար է բոլորին: Բացի այդ` արդեն անցել են լացելու կամ խղճալու ժամանակները, այժմ այլ մոտեցումների և իրավունքների պաշտպանության ժամանակն է: Այսօր հաշմանդամների միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ նշվում է 1992 թվականից: Այս օրը ևս մեկ առիթ է հանրության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին սևեռելու և հասարակության մեջ նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված նոր ծրագրեր կազմելու համար: Եթե Երևանում որոշակի առաջընթաց կա հաշմադամություն ունեցող անձանց խնդիրների լուծման ուղղությամբ, ապա մարզերում այս առումով բավականին անմխիթար վիճակ է:

Հարություն Դարբինյանը ամեն օր դպրոց է գնում հենակներով: Ներառական դպրոցի 9-րդ  դասարանում սովորող տղան արդեն հարմարվել է միջավայրի անհարմարություններին: Իհարկե վերջին տարիների ընթացքում գոնե մայրաքաղաքում բավականին առաջընթացներ նկատում է, բայց այն չէ: 15 ամյա Հարությունը հատկապես դժվարանում է տրանսպորտից օգտվելիս: Ընդամենը մի քանի ավտոբուս է հարմարեցված տեղաշարժման խնդիր ունեցող անձանց համար, ասում է: Իսկ մնացած ենթակառուցվածքների բացակայության մասին ապագա ծրագրավորողը նախընտրում է լռել:

Որևէ մեկը ապահովագրված չէ հաշմանդամությունից կամ հաշմանդամ երեխայի ծնող դառնալուց. հաշմանդամությունը ողբերգություն չէ, եթե մարդկանց համար ստեղծված են բոլոր պայմանները արժանապատիվ կյանքով ապրելու համար: Այն միջավայրը, որը հարմար է հաշմանդամ մարդուն, հարմար է բոլորին, ասում է «Ունիսոն» հկ ղեկավար Արմեն Ալավերդյանը, ով վերջին տարիներին բավականին լուրջ առաջընթաց է նկատում:

Այսօր, ի դեպ, հաշմանդամների միջազգային օրն է: Օր, որը ևս մեկ առիթ է խոսելու ոլորտի ձեռքբերումների և առկա խնդիրների մասին: Սակայն, ինչպես նկատեց Արմեն Ալավերդյանը, շատերը սխալ են հասկանում օրվա խորհուրդը:

Ձեռքբերումներից Արմեն Ալավերդյանը առանձնացնում է զբաղվածության ոլորտը: Իհարկե կան որոշ գործատուներ, ովքեր խտրականություն չեն դնում և հավասար պայմաններով աշխատանքի են ընդունում նաև հաշմանդամ մարդկանց: Պարզապես՝ տոկոսային հարաբերության մեջ այդ գործատուները շատ փոքր թիվ են կազմում:

Նախևառաջ պետք է փոխվի հասարակության մոտեցումը և հաշմանդամների խնդիրների մասին պետք է ոչ միայն դեկտեմբերի 3- ին կամ նախորդող մի քանի օրերին բարձրաձայնեն, այլև ամբողջ տարվա ընթացքում: Ի վերջո` մարդու իրավունքը պետք է պաշտպանված զգա ամեն օր:

Կարդացեք նաև

Back to top button