
լրացվել է ժամը 19։06- ին

ԼՂՀ ՊԲ լրատվության ծառայությունն անցած շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հաղորդել է, որ հակառակորդի կողմից հնչեցվել են կրակոցներ, այդ թվում՝ ոչ սովորական հրաձգային զենքերով, սակայն դա լարվածության որեւէ բարձր աստիճան չի եւ պետք չէ սրանք իրար հետ խառնել»,-այսօր հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նա շեշտել , որ մեկ- երկու կրակոցը, անգամ ոչ հրաձգային զենքով, լարում չէ։
«ՊԲ- ն լարման մասին, եթե խոսք լինում է, ապա համապատասխան ներկայացնում է։ Ինչ վերաբերում է երկու զինծառայողներին, որոնք վիրավորվել էին նախորդ օրերին՝ այդ շաբաթվա ընթացքում, եթե ՊԲ անհրաժեշտություն չի գտնել դրանց մասին հայտնելու, ուրեմն անհրաժեշտ չի եղել հայտնել եւ պետք չի փորձել այս ինքնանպատակ սարքել ինչ որ բան հայտնելը։ Չպիտի ապացուցենք, որ գիտեք ինչ կա, մենք ինչ- որ բան հատուկ չենք թաքցնում։ Վերջին տարիներին համոզվել եք, որ այն ցավոտ հարցերը, որ հանրության համար շատ կարեւոր են համաշխարհային պրակտիկայում ընդունված նորեր են, ապա դրանք չենք թաքցվել։ Իսկ եթե ինչ- որ բան պետք չէ ասել գոնե մի օր, մի երկու ժամ, այս պահի դրությամբ, ուրեմն բխում է ծառայության անվտանգությունից»,- հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակը։
Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի հիմնական թողարկումից




