
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկի,
Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Հրազդանի, Ստեփանավանի, Տաշիրի,
Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների
ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ջաջուռի, Քեթիի լեռնանցքներում և Տաշիրի տարածաշրջանի ճանապարհներին տեղ
— տեղ մերկասառույց է:
Մասիսի, Արտաշատի, Տաշիրի, Մարալիկի, Նոյեմբերյանի, Տավուշի, Մեղրու
ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մ:
Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն
իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




