Քաղաքական

Երեք կուսակցություններ դեկտեմբերի 12- ին կհայտարարեն համագործակցության մասին

Հայաստանի ընդդիմադիր երեք կուսակցություններ «Լուսավոր Հայաստանը», «Քաղաքացիական պայմանագիրը» եւ «Հանրապետությունը» խորհրդարանական ընտրություններից առաջ պայմանավորվել են համագործակցել, ինչի մասին այսօր հայտարարել է «Հանրապետության» մամուլի ծառայությունը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ: Դեկտեմբերի 12-ին երեք կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button