
Գլենդեյլի դպրոցների մանկավարժները լրացուցիչ վերապատրաստում են անցնելու , որպեսզի առավել մանրամասն կարողանան ուսուցանել Հայոց ցեղասպանության մասին՝ հայտնում է Glendale News-Press- ը՝ նշելով, որ քաղաքի դպրոցների 7 և 10-րդ դասարանցիները պատմության դասաժամերին տեղեկանում են նաեւ Հայոց ցեղասպանության մասին։
Հունվարին կայանալիք երկօրյա վերապատրաստմանը մասնակցելու են ցեղասպանության մասնագետներ, ովքեր աշխատելու են պատմության և գրականության ուսուցիչների հետ:
2013 թվականից, Գլենդեյլի դպրոցներում ապրիլի 24-ը հայտարարվում է ոչ աշխատանքային օր:




