Հասարակություն

Գյուղնախարարությունը հորդորում է արագացնել այգեթաղը

Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ  կատարվել է այգեթաղ:

Ըստ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության`  ձմռան առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ։

Հիշեցնում ենք, որ խաղողի վազի լավ հասունացած ու փայտացած մատերը կարող են դիմանալ մինչև — 16 աստիճան  ցրտին, իսկ դրանից ավելի ցածր ջերմաստիճանների  դեպքում կորուստներն արդեն անխուսափելի են։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը  հորդորում է խաղողագործներին, օգվելով ներկայիս եղանակային պայմաններից, սեղմ ժամկետում ավարտել այգեթաղի աշխատանքները, որպեսզի կայուն երաշխիքներ ստեղծվեն հաջորդ տարվա բերքի ստացման համար։

Կարդացեք նաև

Back to top button