Հասարակություն

Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը կշարունակվի նաև Թրամփի ժամանակ

<<Հայաստանի և Ամերիկայի տնտեսական համագործակցությունը կշարունակվի նաև ԱՄՆ հաջորդ ղեկավարության հետ>>,- Sputnik-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ- ում Հայաստանի դեսպանատան խորհրդական Հրաչյա Թաշչյանը:

Նա նշել է, որ որևէ պատճառ  չեն տեսնում դադարեցնելու հայ- ամերիկյան տնտեսական համագործակցությունը, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է:

<<ԱՄՆ- Հայաստան միջկառավարական աշխատանքային խումբը այն հիմնական գործիքներից է, որը  խթանում է  համագործակցությունը և նպաստում հարցերի լայն շրջանակի քննարկմանը՝ էներգետիկ անվտանգությունից  մինչև քաղաքացիական ավիացիայում տեխնիկական օժանդակություն հարկային վարչարարության բարեփոխումներ: Համագործակցության հաջորդ կարևոր գործիքը առևտրի և ներդրումների շրջանակներում համագործակցությունն է։ Այն ստորագրվել է անցյալ տարի և նպատակաուղղված է խթանելու կողմերի՝  առևտրի և ներդրումների ոլորտների զարգացումը», — ասել է Թաշչյանը:

Դիվանագետն իր խոսքում նաև նշել է, որ  վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի  տնտեսությունում եղել են երկու հիմնական ամերիկյան ներդրումներ՝ էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում: Թաշչյանը նաև  կարևորել է  ԱՄՆ ՏՏ ընկերությունների ներկայությունը Հայաստանում և այն հանգամանքը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամենաարագ աճող ոլորտներից մեկն է Հայաստանի տնտեսության մեջ, և կառավարությունը մեծապես աջակցում է դրանց հետագա աճին:

Կարդացեք նաև

Back to top button