Հասարակություն

Հրդեհ «Դիլիջան» ազգային պարկում. նախնական տվյալներով՝ այրվում է 5 հա տարածք

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 12.17-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի «Դիլիջան» ազգային արգելոցում:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 12 աշխատակից և 40 զինծառայող:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է 5 հա տարածք:

Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը նշում է, որ հավելյալ տեղեկատվության կտրամադրվի ավելի ուշ։

 

Կարդացեք նաև

Back to top button