

Ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար երեք քայլ է անհրաժեշտ՝ քաղաքական կամք, քաղաքական ուժերի կոնսոլիդացիա և ֆինանսական միջոցներ: Երեք նախադրյալներն էլ կան հաջորդ ընտրությունները լավ անցկացնելու համար ՝ կարծում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա վստահ է, որ ամեն հաջորդ ընտրություն Հայաստանում իր որակով գերազանցել է նախորդին: Այս տրամաբանությամբ ԱԺ փոխնախագահը կարծում է, որ հաջորդ ընտրությունները իսկապես ժողովրդավարական ու մրցակցային լինելու իրական շանս ունեն: Փոխարենը՝ հանրապետական գործիչը հոռետես է ընդդիմության հնարավորությունների հարցում. հաղթելու շանս ընդդիմությունը չունի՝ այսօր հայտարարել է ԱԺ փոխնախագահը:
Հանրապետկանին պետք է են մաքուր, անբիծ ու մրցակցային ընտրություններ : Հենց դրանք ունենալու համար է մեծամասնսւթյունն այդքան փոխզիջումների գնացել՝ հայտարարում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ավելի լավ է, մենք 5-10 տոկոս ձայն քիչ հավաքենք, քան այդքան տոկոս ավելի ունենաք, բայց ընտողների մեջ կասկած լինի ընտրությունների արդարության հետ կապված: Մեզ պետք է են անբիծ, մաքուր ու մրցակցային ընտրություններ, և դրա համար ենք մենք այսքան փոխզիջումների գնացել»:
Իսկ եթե այդպիսի ընտրություններ չլինեն։ «Չեն կարող չլինել: Եթե չլինեն, մենք կստիպենք, որ այդպիսին լինեն: Նորմալ ժողովրդավարական ընտրություն չի նշանակում, որ ՀՀԿ-ն պետք է պարտվի, իսկ ընդդիմությունը հաղթի»:
Հենց ընդդիմության հաղթանակի հարցում ԱԺ փոխնախագահի կանխատեսումները խիստ հոռետեսական են: Էդուարդ Շարմազանովն անկեղծորեն կարոծւմ է, որ ընդդիմությունն առաջիկա ընտրություններում հաղթելու շանս չունի:
ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀԱԿ-ի, «Լուսավոր Հայաստանի», «Քաղաքացիական պայմանագրի» և այլ ընդդիմադիրների միավորումը, ըստ Շարմազանովի, չի կայանա, որովհետև այս ուժերի արտաքին քաղաքական կողմնորոշումները խիստ տարբեր են, իսկ 2017-ի ընտրությունների առանցքային հարցը հենց Հայաստանի արտաքին դոկտրինն է: «Այդ քաղաքակն ուժերը պետք է հստակեցնեն իրենց դիրքորշումները: Չի կարելի մինչև ժամը 12-ը ՀԱՊԿ-ի կողմնակից լինել, 12-ից հետո ԵՏՄ-ի, երկուսից հետո էլ Եվրասիական միության»:
Ի դեպ, արտաքին քաղաքականության մասին խոսելիս՝ ԱԺ փոխնախագահը մի բացահայտում արեց: Ի պատասխան այն դիտարկման , թե արդյոք կանխատեսելի էր հանրապետական կուսակացությունը, երբ ԵՄ-ի երկարատև բանակցություններից հետո ԵՏՄ անդամակցության որոշում կայացնելով, ԱԺ փոխնախագահտ վստահեցրեց. Որոշումը մեկ գիշերում չի կայացվել:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռևս հունիս ամսին փակ քննարկում է կազմակերպել, որտեղ յուրաքանչյուրը քվեարկել է, իր կարծիքն ասել է հանրապետության նախագահին՝ մենք մտնո՞ւմ ենք ԵՏՄ, թե՞ չէ: Դա եղել է հունիսին և դա եղել է փակ քննարկում: Այնպես չէր, որ մենք մի գիշերում արթնացանք և որոշեցինք մտնել Եվրասիական տնտեսական միություն»:
Վերադառնալով ընտրություններին ՝ երեկ ԱՄՆ կառավարությունը հայտարարեց, որ ողջունվում է Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության և ընդդիմության միջև համաձայնության ձեռքբերումը, միանում է Եվրամիությանը, Գերմանիային ու Մեծ Բրիտանիային և պատրաստակամ է օժանդակել այդ համաձայնության իրականացմանը, մասնավորապես ցուցաբերել ընտրության վերահսկման մեխանիզմների ներդրման համար ֆինանսական կամ նյութական աջակցություն:
ԱԺ փոխնախագահն այսօր հայտարարեց, որ ողջունում է միջազգային գործընկերների շահագրգռվածությունը Հայաստանում լավ ընտրություններ անցկացենլու հարցում և կարծում է, որ ֆինասական աջակցությունը իշխանությունների քաղաքական կամքի և քաղաքական ուժերի կոսոլիդացիայի հետ իսկապես թույլ կտա ժողովրդավարական ընտրություններ անցակցնել:




