Քաղաքական

Այսօր Հայաստանի խորհրդայնացման օրն է

sonahakobyan
1920 թ-ի նոյեմբերի 29-ին հռչակվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը: ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանն այսօր անդրադառնալով խխորհրդային իշխանության տարիներին՝ նկատել է, որ եթե խորհրդային համակարգը փլուզված չլիներ և Հայաստանը շարունակեր նրա կազմում լիներ, ապա կբարգավաճեր և այսօր ամենազարգացած երկրներից մեկը կլիներ աշխարհում: Այսօր էլ լավ հիշում է Խորհրդային Միության տարիները և նկատում, որ դրանք լավագույնն էին Հայաստանի պատմության ընթացքում: Թե ինչպիսին է այդ տարիները հիշում մեր հասարակությունը և ինչն է ամենաշատը տպավորվել նրանց մոտ`«Ռադիոլուր»-ի ռեպորտաժում:

 

sovetlastԹերևս քչերը կհիշեն, թե այսօր ինչ օր է: Միևնույն  ժամանակ քչերը կլինեն, ովքեր չեն ապրել Խորհրդային Միության տարիներին, կամ գոնե իրենց ծնողներից չեն լսել խորհրդային հասարակարգի կամ այդ տարիներին իրենց ապրած կյանքի մասին: Խորհրդային տարիները հայ ժողովրդի համար շրջադարձային եղան: Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանն այսօր կարոտով է հիշում այդ տարիները և նկատում, որ Խորհրդային Միության 70 տարիներն իսկապես լավագույնն էին Հայաստանի կյանքում:

Եթե նախքան խորհրդային երկիր դառնալը Հայաստանում գործում էր 7 միջնակարգ և 6 ոչ միջնակարգ դպրոց, ապա խորհրդային իշխանության տարիներին դպրոցների թիվը հասավ 1600-ի: Իսկ 13 ուսումնական հաստատություններում սովորում էին 60 հազար ուսանողներ և, ինչպես նկատեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարը, բոլորը սովորում էին անվճար:

Խորհրդային Միության տարիներին մեծ վերելք ապրեց նաև արդյունաբերությունն ու տնտեսությունը՝ նշեց Տաճատ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը թալանվեց անկախության տարիներին և թալանվեց սեփականաշնորհման անվան տակ:erexa-drosh

Եթե Խորհրդային տարիները շարունակվեին մինչ օրս, Տաճատ Սարգսյանը կասկած անգամ չունի, որ Հայաստանը կլիներ աշխարհի ամենազարգացած, ամենաբարգավաճ և ծաղկուն երկիրը: ԽՄ տարիներին Հայաստանում կար ավելի քան 400 արդյունաբերական ձեռնարկություն, ԳԱԱ-ում աշխատում էր 10 հազարից ավելի գիտնական եւ վերջապես խորհրդային իշխանության  տարիներին ոչ մի հայի քթից արյուն չէր հոսում, մենք պաշտպանված էինք՝ նշեց Կենտկոմի առաջին քարտուղարը:

Back to top button