Հասարակություն

«Փոքր Մհեր» կրթահամալիրում խնդրի ուսումնասիրման համար խումբ է ստեղծվել

«Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու,
խնդիրն արձանագրելու և ուսումնասիրելու նպատակով ՀՀ  ԿԳ նախարար Լևոն
Մկրտչյանի հանձնարարությամբ կրթահամալիր են այցելել ԿԳ նախարարի տեղակալ
Մանուկ Մկրտչյանը, նախարարության մարզառազմական և արտաուսումնական
կրթության վարչության պետ Արկադի Պետրոսյանը և ԿԳՆ  այլ աշխատակիցներ`  հայտնում են ԿԳՆ- ից։

Վերջիններս հանդիպել և զրուցել են կրթահամալիրի սովորողների հետ, ստեղծված
իրավիճակը քննարկել նաև  կրթահամալիրի տնօրենի, կառավարման խորհդի նախագահի
հետ: Սովորողները ԿԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հարց են
բարձրացրել, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրում ուսումնական աշխատանքների
կազմակերպման ընթացքում առանձին դեպքերում չեն պահպանվել մանկավարժական
մոտեցումները: Նախարարի հանձնարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ
ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի գլխավորությամբ, որը իրավիճակի
ուսումասիրությունից և անհրաժեշտ պարզաբանումից հետո կներկայացնի
հիմնախնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկություններ:

Այս պահին ուսումնական գործըթացը վերականգվել է, հայտնում են ԿԳՆ- ից։

Այսօր վաղ առավոտից «Փոքր Մհեր» կրթահամալիրի բոլոր սաները, ի նշան բողոքի, շարային երթի էին ելել՝ պահանջելով տնօրենի հրաժարականը։

Back to top button