
«Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը դեկտեմբերին կգործարկի Դոնի Ռոստովից կանոնավոր չվերթներ Գյումրի՝ նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
«Հայաստանի երկրորդ քաղաք թռիչքները կիրականացվեն 2016 թ դեկտեմբերի 2- ից՝ ամեն շաբաթ՝ ուրբաթ օրերին Airbus A-319 ինքնաթիռներով։ Նոր ուղիղ չվերթը թույլ կտա ռոստովցիներին ձմեռային արձանակուրդների շրջանում իրենց հանգիստը կազմակերպել Ծաղկաձորի լեռնադահուկային ուղիներում, Ջերմուկում կամ Սեւանում»,- ասված է հաղորդագրության մեջ։




