
Այս գիշեր «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավանի քաղաքապետի որդին՝ Տիգրան Շահգալդյանը ոստքերի եւ նստատեղի հատվածում սուր կտրող ծակող առարկայից ստացած հետքերով՝ հայտնում է shamshyan.com- ը։ Նա Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռն է։
Ըստ կայքի՝ կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ դանակահարությունը եղել է Երեւանում՝ «Դրախտ» ռեստորանային համալիրի տարածքում, ուստի Կոտայքի մարզի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերը փոխանցվում են ոստիկանության Նոր Նորքի բաժին (մանրամասները՝ այստեղ)։
Սակայն Կոտայքի նախկին մարզպետը՝ Կովալենկո Շահգալդյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատելով թոռան վիրավորվելու մասին լուրը՝ հերքել է, որ դա Սյունիքի նախկին մարզպետի որդին է արել։




