Հասարակություն

Մատվիենկոն պարգեւատրեց Ռուբիկ Հակոբյանին եւ Հայկ Բաբուխանյանին

53ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 45-րդ լիագումար նիստին:

Տավրիկյան պալատի Դումայի դահլիճում մեկնարկած նիստի աշխատանքը բացել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, Դաշնության խորհրդի Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Օրակարգում ընդգրկված էին ԱՊՀ երկրների կրթության, սոցիալական, մշակույթի եւ անվտանգության բնագավառներին առնչվող հարցեր, որոնց թվում էր նաեւ «ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի բարձր պարգեւներով պարգեւատրելու մասին» հարցը:

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունից ԱՊՀ ՄԽՎ պատվո մեդալներով պարգեւատրվել են պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը եւ Ռուբիկ Հակոբյանը:

«Մեծահասակների կրթության մասին», ինչպես նաեւ «Ներառական կրթության մասին» մոդելային օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատվիրակությունից ելույթ է ունեցել պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Լիագումար նիստի արդյունքներն ամփոփվել են մամուլի ասուլիսում, որին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Back to top button