Սպորտ

Հայ կարատեիստները հնարավոր է մասնակցեն Տոկիոյի օլիմպիադային

arminegevorgyan

2016 հոկտեմբերի  13- 16-ը  Լեհաստանում   կայացավ  Ֆուդոկան- կարատեի 23-րդ առաջնությունը, որտեղ մասնակցում էին  ավելի քան 30 պետությունների ներկայացուցիչներ։ «Ռենեսանս» անվանումը ստացած  առաջնության բացման պատիվը վերապահված էր  մեր հայրենակից սև գոտի 4-րդ դան Եվրոպայի կրկնակի չեմպիոն և 2015թ.ի աշխարհի չեմպիոն Արծրուն Օհանյանին։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Արծրունը նշում է, որ այն պատահական չէր, քանի որ  մինչ մրցումները Հայաստան էր այցելել Ֆուդոկան կարատեի հիմնադիր սև գոտի 10-րդ դան, դոկտոր- պրոֆեսոր սոկե Իլյա Յորգան՝ սեմինար պարապմունքներ անցկացնելու նպատակով։

Արծրուն Օհանյանի հետ զրուցում ենք նաև, թե այսօր այս մարզաձեւն ինչ զարգացում է ապրում մեր երկրում. Զրուցակիցս նշում է, որ մեր նման երկրների համար, որտեղ առկա  է պատերազմի վտանգը,  շատ կարևոր է, որպեսզի  հայ տղամարդը կռվել իմանա։

Զրուցակիցս նշում է, որ կարատեն այսօր գրավվում է նաև աղջիկներին։ Սկզբնական շրջանում, երբ գալիս են պարապելու՝ հարցնում են՝ արդյո՞ք չեն մկանոտվելու ,բայց հավաստիացնում եմ՝ կարատե պարապելով չեն մկանոտվում՝ ասում է Արծրունը:

Ի դեպ՝ զրուցակիցս նշում է, որ  90 ականների  սերունդը սպորտին ավելի շատ տեղ էր տալիս, զբաղվողների թիվն ավելի շատ էր։ Նշենք, որ 2020 թ Ճապոնիայում կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված է նաեւ կարատեի մարզաձեւը եւ Հայաստանը դրան մասնակցելու հնարավորություն ունի։

Back to top button