

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից կվերսկսվեն չվերթները: Այսօրվանից մեկնարկել է Գյումրի-Մոսկվա և հակառակը «Պոբեդա» բյուջետային ավիաընկերության ավիատոմսերի ամրագրումը։ Այսօր գյումրեցիները գրեթե բոլոր ավիատոմսարկղերում ընկերության նախապես հայտարարած 7500 դրամից սկսած ավիատոմսերն էին փնտրում: Գյումրիում ավիաընկերությունը կիրականացնի կանոնավոր թռիչքներ շաբաթական երեք անգամ` երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին։ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից էլ վստահեցնում են, որ օդանավակայանը տեխնիկապես պատրաստ է ընդունելու ցանկացած տիպի օդանավ և աշխատել ցանկացած ծանրաբեռնվածությամբ:




