
Բերիո Հայոց թեմի ազգային վարչության որոշմամբ՝ անվտանգության նկատառումներով Հալեպում հայկական համայնքին պատկանող դպրոցները փակ կմնան մինչև նոյեմբերի 28-ը: Այս մասին տեղեկացնում է «Գանձասարը»՝ իր ֆեյսբուքյան էջում:
Երեկ հայտարարվել էր Հալեպի հայկական դպրոցների՝ մեկ օրով փակվելու մասին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հալեպի արևմտյան թաղամասում, որը գտնվում է կառավարական զորքերի հսկողության տակ, հրթիռակոծման է ենթարկվել թաղամասի դպրոցներից մեկը, ինչի հետևանքով զոհվել է 7 երեխա և 1 կին:
Նշենք, որ սեպտեմբերի 30-ին Հալեպում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել էր 5, վիրավորվել՝ 12 հայ, ևս 3 հայ զոհվել է հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած հրթիռակոծությունների ժամանակ:




