Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Քվեբեկի միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարարին
Մադագասկարի մայրաքաղաքում ՖՄԿ նախարարական համաժողովին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 23-ին հանդիպել է Կանադայի Քվեբեկ երկրամասի միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստին Սան-Պիեռին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Զրուցակիցներն անդրադարձել են անցյալ տարի Երևանում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, քննարկեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցեր:
Էդվարդ Նալբանդյանը և Քրիստին Սան-Պիեռը մտքեր են փոխանակել կրթության, երիտասարդական քաղաքականության, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության բնագավառներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։
Հանդիպմանը քննարկվել են մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամի, փախստականների հոսքերի հետ կապված հարցեր։