Հասարակություն

Սպիտակի, Բերդի և Սիսիանի ճանապարհներին մառախուղ է

chanapar-maraՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է,  որ նոյեմբերի  24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի
ավտոճանապարհներին  ձյուն է տեղում: Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ
մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:

Սպիտակի, Բերդի և Սիսիանի  ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝
50-70մետր:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա
հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական
ընկերությունները:

Վարորդներին  խորհուրդ է  տրվում երթևեկել բացառապես ձմեռային
անվադողերով:

ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց
են:

Back to top button