
Նոյեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպել է ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Երևանում անցյալ տարի կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի արդյունքներին։ Այս համատեքստում Միկաել Ժանը նշել է, որ ջերմությամբ է հիշում իր այցելությունը Հայաստան և համաժողովի կազմակերպչական բարձր մակարդակը։
Հայաստանի արտգործնախարարն ու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարն անդրադարձել են ՖՄԿ ամրապնդման և հեղինակության բարձրացման նպատակով ձեռնարկվող քայլերին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նախարարական համաժողովի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախատրաստման աշխատանքների շուրջ։




