

Dasaran.am կայքն այսօր ամենահաճախելի կայքն է, կարելի է ասել՝ յուրաքանչյուր ընտանիքում ցանկալի հյուր: Շուրջ 7 տարի գործող եւ նոր գործիքներով համալրվող կայքն իր առջեւ դրված խնդիրը կատարել է. նվազեցնել աշակերտ-ուսուցիչ-ծնող եռակողմ շփումը, որը նաեւ կրթական համակարգում արատավոր՝ կոռուպցիոն ռիսկերն է նվազեցրել, ապահովել է կրթական հաստության կողմից երեխայի կրթության կազմակերպման մշտադիտարկում։ Dasaran-ն այսօր ծնողի մշտադիտարկման մատյանն է, ուսուցչի՝ հաշվետվությունը, աշակերտի՝ օրագիրը : Dasaran-ի ստեղծագործական խումբն այսօր ներկայացրել է կառավարման նոր գործիքներ։
Համատեղելով աշխարհում ճանաչելի ու լավագույնը համարվող կրթական փորձը նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների հետ եւ ներդնելով սեփական ներուժն ու ցանկությունը՝ 7 տարի առաջ ստեղծվեց Dasaran.am կայքը, որն իր կարճ կենսագրության ընթացքում մշակեց եւ ներկայացրեց առցանց այնպիսի նոր գործիքներ, որոնք կրթական ոլորտը դարձրել են ավելի թափանցիկ ու վերահսկելի, իսկ երեխաների համար կրթությունը պարտադրանքից վերածել հաճելիի՝ խաղային կրթության ներդրման միջոցով։ Կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի ներկայացմամբ, ծրագիրը մեկ միասնական էլեկտրոնային հարթակի մաս է դարձրել ՀՀ-ում գործող 1347 դպրոցներին:
Ըստ ծրագրի ղեկավարի, dasaran-ի կողմից մեծ ծավալով տվյալների վերլուծությունն ունի բացառիկ կարևորություն ռազմավարական տեսանկյունից: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, կարեւորելով ծրագիրը, նշեց, որ այն իր տեսակով եզակի է: <<Dasaran-ի գործունեությունը կարեւոր է եւ այժմեական>>՝ ընդգծեց կրթության գլխավոր պատասխանատուն։
Նախաձեռնությունը կարեւորեց ու գնահատեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Ի դեպ, այսօր Dasaran-ի ստեղծագործական խումբը նաեւ ներկայացրեց իր նոր նախաձեռնությունը՝ հանրակրթական վիճակագրական <<E-Stat>> էլեկտրոնային վերլուծական գործիքը։ Դրա հեղինակները պնդում են, որ այն ռենտգեն գործիք է՝ կրթական զարգացումներին հետեւելու համար:




