Սպորտ

Հռիփսիմե Խուրշուդյանին ՄՕԿ- ը զրկեց Լոնդոնի մեդալից

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայ ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել է Լոնդոնի օլիմպիական խաղերի մեդալից։ 2012- ի օլիմպիադայում նա նվաճել էր բրոնզե մեդալ։

Կազմակերպությունը նման որոշում է ընդունել հայ մարզուհու դոպինգ ստուգումից հետո՝ նշվաճ է ՄՕԿ- ի կայքում։

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Լոնդոնի օլիմպիական մեդալներից դոպինգ օգտագործելու մեղադրանքով  զրկվել են նաեւ այլ ծանրորդուհիներ՝ մոլդովացիներ Անատոլիա Կիրիկուն, Կրիստինա Յովուն եւ բելառուս Իրինա Կուլեշը։

Կարդացեք նաև

Back to top button