Արա Տեր- Գրիգորյանին կհուղարկավորեն քաղաքային պանեթեոնում
Արա Տեր-Գրիգորյանը ծնվել է 1953 թվականի մարտի 6-ին:
Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, որից հետո աշխատանքի է գործուղվել է Սևան՝ որպես շրջանային հիվանդանոցի բժիշկ, գաստրոէնտերոլոգիայի բաժնի վարիչ, ապա՝ փոխտօրեն:
Այնուհետև ավարտել է Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել թեկնածուական, հետո նաև՝ դոկտորական ատենախոսություն: Եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի առողջապահության կառավարման և տնտեսագիտության ամբիոնի սիրված պրոֆեսորներից, հեղինակ է գիտական մենագրությունների և բազմաթիվ հոդվածների:
Արա Տեր-Գրիգորյանն երկար տարիներ աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության տարբեր վարչություններում՝ որպես ՝ ՀՀ առողջապահության նախարարի օգնական, կադրերի վարչության, ապա՝ միջազգային կապերի և մարդասիրական օգնության վարչության պետ:
1998-2002 թվականներին զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության, 2002-2013-ին՝ ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնը:
2013 թվականից ՀՀ ԱԺ-ի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդական էր:
2002 թվականին պարգևատրվել է ՀՀ աախագահի մրցանակով՝ Առողջապահության համակարգում տեխնիկական գիտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման համար:
Արա Տեր-Գրիգորյանն իր գործունեությամբ մեծապես նպաստել է հայրենիք-Սփյուռք կապերի հաստատմանն ու զարգացմանը: Եղել է Հայաստանի առաջին միջազգային առողջապահական կոնգրեսի նախագահ, գիտական տարբեր խորհուրդների և միջազգային առողջապահական մի շարք կազմակերպությունների անդամ: