
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի և
Մեղրու ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ
ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման
աշխատանքներ:
Դիլիջանի, Իջևանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է,
տեսանելիությունը՝ 100 մ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:




