
Մալթայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի մրցույթը։ Հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլին։ Հայաստանը ներկայացնող Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը։
Աղջիկները հանդես են եկել 2-րդ համարի ներքո՝ ներկայացնելով Ավետ Բարսեղյանի եւ Նիկ Էգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը:

Տեղեկացնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում են 17 երկրներից ժամանած ներկայացուցիչներ․ Իռլանդիա, Ալբանիա, Ռուսաստան, Մալթա, Բուլղարիա, Մակեդոնիան, Լեհաստան, Բելառուս, Ուկրաինա, Իտալիա, Սերբիա, Իսրաել, Ավստրիա, Հոլանդիա, Կիպրոս, Վրաստան եւ Հայաստան:
«Մանկական Եվրատեսիլ»-ի կանոնակարգում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն՝ հեռուստադիտողը չի կարող մասնակցել SMS քվեարյկությանը: Մրցույթի հաղթողը որոշվելու է բացառապես ժյուրիի ընտրությամբ:




