Հասարակություն

Վիգեն Սարգսյանը և Կոնստանտին Կոսաչովն անդրարձել են Հարավային Կովկասում խաղաղության պահպանման ՀՀ և ՌԴ ջանքերին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի համատեղ նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ երկու պետությունների կողմից գործադրվող ջանքերին:

Կողմերն ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերության և ռազմաքաղաքական համագործակցության առավել խորացումը տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման կարևորագույն գործոններից է:

Back to top button