Հասարակություն

Առողջապահության նախարարությունն արձանագրում է սեզոնային գրիպի աճ

sonahakobyan

Վերջին 10-15 օրվա ընթացքում Հայաստանում սկսել է տարածվել գրիպի Ա տեսակ H3 ենթատիպը: Վարակի այլ ենթատիպեր այս պահին չեն հայտնաբերվել՝ անդրադառնալով հանրապետությունում սուր շնչառական վարակների սեզոնային ակտիվությանը՝ հայտնել է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: Գերատեսչության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ դպրոցներում ու մանկապարտեզներում, պոլիկլինիկաներում, վերակենդանացման բաժանմունքներում, շտապ օգնության ծառայությունում իրականացվում է ամենօրյա մոնիտորինգ: Նա հատկապես կարևորել է ծնողների ուշադրությունն ու հետևողականությունը: Թեթև նախանշանների դեպքում անմիջապես մեկուսացնել տվյալ անձին՝ լինի դա երեխա, թե մեծահասակ՝ խորհուրդ է տվել, գործատուներին էլ խորհուրդ է տվել հիվանդ աշխատակիցներին թույլ չտալ ներկայանալ աշխատանքի:

Back to top button