Հասարակություն

Աթաթուրքի գովերգությանը նվիրված դասախոսությունը խափանվել է նաեւ Չեփմանի համալսարանում

Կալիֆորնիայի Չեփման համալսարանում Աթաթուրքին նվիրված դասախոսության ժամանակ հայ ուսանողները մտել են լսարան եւ վանկարկել «Ամոթ»՝ նման կերպ խափանելով Հայոց ցեղասպանության ժխտումը եւ Աթաթուրքին նվիրված դասախոսություն «տոն դարձնելու» Թուրքական մշակութային հիմնադրամի ջանքերը։

«Ասպարզեը» հայտնում է, որ լսարանում գտնվողները, տեսնելով, որ ի վիճակի չեն դիմադրելու հայ ուսանողներին, սկսել են քաշքշել, թքել և գոռալ։

ԱՄՆ արեւմտյան ափի Հայկական երիտասարդական միության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ անդամ Ռազմիկ Սարգսյանը նշել է, որ ներկա գտնվողների ռասիստական վարքը ցույց են տվել, թե ամեն օր Թուրքիայում ինչի հետ են բախվում հայերը, քրդերը և այլ ազգային փոքրամասնություններ:

Թուրքական մշակութային հիմնադրամը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան տարելիցին նվիրված դասախոսությունների շարք է կազմակերպել ամերիկյան տարբեր համալբարանում։ Նման մի  դասախոսություն էլ հայ ուսանողները խափանել էին Կալիֆորնիայի Նոթրիջի համալսարանում (մանրամասները՝ այստեղ):

Back to top button