Քաղաքական

Ֆրանսիայի ու ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ-ի հարցը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ զրույցում ընդգծել է միակողմանի գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը, որոնք հանգեցնում են Սիրիայի հակամարտության էսկալացիային, գրում է TASS-ը։

Զրույցի նախաձեռնողը եղել է ֆրանսիական կողմը։ Կողմերն ընդգծել են այլ երկրների հետ Սիրիայի սահմանների փակման անհրաժեշտությունը, որոնցով ահաբեկչական խմբավորումները ստանում են համալրումներ։

Լավրովն ու Էյրոն քննարկել են նաև Իրաքի երկրորդ խոշոր քաղաք Մոսուլի ազատագրման հարցը, մերձավորարևելյան կարգավորումը, ինչպես նաև Ուկրաինայի ճգնաճամի կարգավորման հարցը։

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Լավրովն ու Էյրոն քննարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ) գործունեությունը՝ ուղղված Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման փնտրտուքին։ Քննարկվել են նաև ռուս-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։
Back to top button