ՄշակույթՏեսանյութեր

«Հայֆիլմ նոն ստոպ» և «Մոսֆիլմ նոն ստոպ»-ը` երիտասարդների համար

Նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացվեցին «Հայֆիլմ նոն ստոպ» և «Մոսֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագրերը։ Միջոցառումը կայացել է երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում, որոնք կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։
5

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ հնչեցին խորհրդային տարիների սիրված ֆիլմերի մեղեդիներ («Գարնան 17 ակնթարթ», «Անորսալի վրիժառուները», «Իմ քնքուշ ու նուրբգազան», «Ծառայողական սիրավեպ», «Միմինո», «Քաոս», «Պեպո», «Ճերմակ անուրջներ», «Կտոր մը երկինք», «Թթենի» և այլն)։ Երաժշտությանը զուգահեռ էկրանին ցուցադրվում էին կինոնկարներից հատվածներ, հնչում տարբեր ֆիլմերից թևավոր խոսքեր։6
Նշենք, որ «Հայֆիլմ նոն ստոպ» և «Մոսֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագրերը տոնական միջոցառումների շարքում ընդգրկվել են հենց երիտասարդների խնդրանքով։ Լեփ-լեցուն դահլիճն ու բուռն ծափահարությունները չէին թողնում նվագախմբին ու դիրիժորին հեռանալ բեմից։7
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, շնորհավորելով երիտասարդներին Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ, շեշտել է, որ այս տարի երիտասարդական տոների շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մարզաբնակ երիտասարդներին, հատուկ միջոցառումներ են իրականացվել հենց մարզերում։ Պարոն Ավագյանը նկատեց, որ բազմաբնույթ ծրագրերով ցանկանում են շեշտել, որ շատ մեծ ուշադրություն կա երիտասարդների և ուսանողների նկատմամբ։9

Կարդացեք նաև

Back to top button