Քաղաքական

Վիգեն Սարգսյանը կանդամակցի ՀՀԿ–ին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջիկայում կանդամակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, նոյեմբերի 15-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է պաշտոնյան:

Պաշտպանության նախարարը նշել է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում անդամագրվելու խնդրանքով դիմելու է ՀՀԿ-ին, չնայած որ իր կյանքում երբեք որեւէ կուսակցության չի հարել:

«Հաշվի առնելով Հայաստանում իրականացված սահմանադրական փոփոխությունները, այսուհետ կարծում եմ՝ անհնար պետք է լինի անկուսակցական գործունեությունը: Ես ինձ համար այդ որոշումը կայացրել եմ և առաջիկա օրերին դիմելու եմ, որպեսզի անդամագրվեմ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»,- ասել է Սարգսյանը:

Back to top button