Քաղաքական

Մոլդովայի փոխվարչապետը կժամանի Հայաստան

Նոյեմբերի 16-ին Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան աշխատանքային այց կկատարի Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրը:

Մոլդովայի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահը:

Նույն օրը կկայանան Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: Նախատեսված է փաստաթղթերի ստորագրում:

Back to top button