Հասարակություն

Բանակի հետ կապված պատասխանատվությունը բոլորինս է, ասում է Ֆինանսների նախարարը

hasmikdilanyan
«Ազգ-բանակ գաղափարախոսությունն է ընկած  նոր համակարգի մեջ, որը ներկայացրել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը»,- ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մեկ անգամ ևս հստակեցրել է կառավարության նախորդ նիստում ՊՆ-ի ներկայացրած օրենսդրական փաթեթը, որի հաստատման դեպքում 2017 թվականի հունվարից 1000-ական դրամներ են պահվելու աշխատող ֆիզիկական անձանցից:

Նախարարի խոսքով, պետք է տարանջատել կարևորագույնը՝ գաղափարախոսությունը և պատասխանատվությունը: «Բանակի հետ կապված պատասխանատվությունը բոլորիս պատասխանատվությունն է»,-ասել է Վարդան Արամյանը:

«Ուզենք թե չուզենք, ապրում ենք մի իրավիճակում, և այդ իրականության հետ պետք է հաշվի նստենք. մենք կիսապատերազմական իրավիճակում ենք: Հետևաբար, պետք է ազգովին մտածենք, որպեսզի բանակն ունենա հենարան և զգա, որ այդ հենարանը ոչ միայն հոգեբանական մոտեցումն է, այլ նաև ունենա մեխանիզմներ»:

Մեխանիզմն, ըստ Արամյանի, ոչ այլ ինչ է, քան մաքուր ապահովագրություն: Ապահովագրությունն էլ իր մեջ ունի տրամաբանություն և փիլիսոփայություն. «Եթե տրամաբանական մի քանի ցուցանիշներ չես պահում, ապահովագրական համակարգը փլուզվում է: Առաջին կարևորագույն ապահովագրական համակարգի ցուցանիշը մուտքային մասերի պերմանենտ կանխատեսելի լինելն է:  Այստեղ կա հոգեբանական մոտեցում, որ բանակը նույնպես կարևոր է բոլորի համար՝ անկախ սոցիալական կարգավիճակից»:

Back to top button